Կարևոր իրադարձություններ

Հայտնի են հայ մարզիկների մրցակիցները՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում

22 Մայիս, 2022 23:19
Հայտնի են հայ մարզիկների մրցակիցները՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում

Այսօր կայացավ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության վիճակահանությունը։ Այդ մասին հայտնում են բռնցքամարտի ֆեդերացիայից։

Հայ մարզիկները կունենան հետևյալ մրցակիցները։

48կգ 

Բարեղամ Հարությունյան- Սախիլ Ալախվերդովի (Վրաստան)

51կգ

Արթուր Հովհաննիսյան – Աթիլլա Բերնաթ (Հունգարիա) և Մոլինա Սալվադոր (Իսպանիա) զույգի հաղթող

54կգ

Ջանիկ Սահակյան – Ելմիր Նաբիև (Ուկրաինա)

57կգ

Արթուր Բազեյան – Ալեն Ռահիմիչ (Բոսնիա և Հերցեգովինա) և Բաթուհան Չիֆթչի (Թուրքիա) 

60կգ

Կարեն Տոնականյան – Ռոլանդ Վերես (Հունգարիա)

63.5 կգ

Հովհաննես Բաչկով – Ջոզեֆ Թայերս (Անգլիա) և Բրենդան Մաք-Քարթի (Իռլանդիա) զույգի հաղթող

67 կգ

Գուրգեն Մադոյան – Կարլ Բենիամին Էրիկսոն (Ֆինլանդիա)

71 կգ

Նարեկ Զախարյան – Թեքեքս Միքալ (Սլովակիա)

75 կգ

Վախթանգ Հարությունյան – Բարտոշ Գոլեբիեվսկի (Լեհաստան)

80 կգ

Համբարձում Հակոբյան – Քոսիան Դմիտրի (Մոլդովա)

86 կգ

Ռաֆայել Հովհաննիսյան – Ստեֆանով Դիմիտրով Կրիստյան (Բուլղարիա)

92 կգ

Նարեկ Մանասյան - Միխալեկ Դավիդ (Սլովակիա)

92+ կգ

Դավիթ Չալոյան – Յուրայ Սոլիդա (Բոսնիա և Հերցեգովինա) և Ալգիրդաս Բանիուլիս (Լիվտա) զույգի հաղթող:

Ֆեդերացիան հիշեցնում է, որ առաջնության մարտերը տեղի կունենան մայիսի 23֊ից Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։

 

 

Լրահոս

Դիտել ավելին