Կարևոր իրադարձություններ

Հաշմանդամություն ստացած զինվորների մասնագիտական ներուժի բացահայտման ծրագիրը մեկնարկել է. Մխիթար Հայրապետյան

22 Մայիս, 2022 20:13
Հեղինակ՝ Մխիթար Հայրապետյան
Հաշմանդամություն ստացած զինվորների մասնագիտական ներուժի բացահայտման ծրագիրը մեկնարկել է. Մխիթար Հայրապետյան

«Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել․

«Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, մեկնարկել է «Իմ քայլը» հիմնադրամի նախաձեռնությամբ իրականացվող՝ 44-օրյա պատերազմի հետևանքով հաշմանդամություն ստացած զինվորների մասնագիտական ներուժի բացահայտման ծրագիրը։

Այս օրերին մենք Դիլիջանում ենք, որտեղ մասնակցում ենք մասնագիտական կողմնորոշման ճամբարին։ Ծրագրի մասնակիցների համար անցկացվում են դասընթացներ, որոնց շնորհիվ նրանք կկողմնորոշվեն, թե որ ոլորտում են ցանկանում աշխատել, ավելին՝ յուրաքանչյուր մասնակցի համար կկազմվի անհատական զարգացման պլան:

Իսկ լուսանկարում մենք ենք, մեր թիմի անդամները՝ Զարինեն, Դավիթը և ես։ Սակայն այն մեր մասին չէ։ Ծրագրի մասնակիցներից Արմենը որոշել է լուսանկարիչ դառնալ, և հենց նա է այս լուսանկարի հեղինակը։

Երբ նկարում էր, իրեն խոստացա հրապարակել լուսանկարն ու ձեզ պատմել իր մասին։ Ես հավատում եմ, որ Արմենը կդառնա լավ լուսանկարիչ, քանի որ ինքն այդպես է որոշել և այդպես է կամենում, և մենք բոլորս պարտավոր ենք առավելագույնն անել, որպեսզի Արմենի երազանքն իրականություն դառնա»։ 

 

Լրահոս

Դիտել ավելին