Կարևոր իրադարձություններ

Կարծում էի, որ մեր զարմանալու համար այլևս տեղ չէին թողել վերոնշյալ անձինք, բայց ավաղ․ Արփի Դավոյան

22 Մայիս, 2022 18:56
Հեղինակ՝ Արփի Դավոյան
Կարծում էի, որ մեր զարմանալու համար այլևս տեղ չէին թողել վերոնշյալ անձինք, բայց ավաղ․   Արփի Դավոյան

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել՝ անդրադառնալով Բրյուսելում ՀՅԴ կառույցի՝ բրյուսելյան ներկայացուցիչների կողմից ՀՀ վարչապետին անվայելուչ վանկարկումներով դիմավորելու դեպքին․

«Ֆրանսիայի հրապարակում ծվարածների բրյուսելյան մասնաճյուղի կողմից Հայաստանի վարչապետին ուղղված վանկարկումները, կարծում եմ, հաճելի անակնկալ եղան Ալիևի համար և նա իր խորին երախտագիտությունը կհայտնի պետականության մասին, անգամ չնչին պատկերացում չունեցող, այս խմբակին։

Կարծում էի, որ մեր զարմանալու համար այլևս տեղ չէին թողել վերոնշյալ անձինք, բայց ավաղ...»:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով այսօր ժամանել է Բրյուսել, որտեղ նախատեսվում է հանդիպում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հետ:

ՀՅԴ կառույցի՝ բրյուսելյան ներկայացուցիչները ՀՀ վարչապետին դիմավորել են անվայելուչ վանկարկումներով, իսկ հայ համայնքի մի խումբ ներկայացուցիչներ Նիկոլ Փաշինյանին գոտեպնդող վանկարկումներ են արել՝ նշելով, որ «Բրյուսելը ՀՀ վարչապետի հետ է»:

 

Լրահոս

Դիտել ավելին