Կարևոր իրադարձություններ

ՔՊ-ի՝ Ավան վարչական շրջանի նորաբաց գրասենյակում այսօր հանդիպում ունեցանք մեր համակիրների հետ. Թորոսյան

22 Մայիս, 2022 17:39
Հեղինակ՝ Արսեն Թորոսյան
ՔՊ-ի՝ Ավան վարչական շրջանի նորաբաց գրասենյակում այսօր հանդիպում ունեցանք մեր համակիրների հետ. Թորոսյան
ԱԺ  «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը ֆեյբուքյան էջում գրել է.
 
«ԱԺ պատգամավոր Նարեկ Բաբայանի և Ավան վարչական շրջանի ղեկավար Վահե Հակոբյանի հետ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության Ավան վարչական շրջանի նորաբաց գրասենյակում այսօր հանդիպում ունեցանք մեր համակիրների հետ։
 
Քննարկեցինք մեր առաջիկա անելիքները, գրասենյակի աշխատանքի սկզբունքները։ Պայմանավորվեցինք, որ գրասենյակը և մեր համակիրները հետևողական աշխատանք կտանեն վարչական շրջանում առկա խնդիրները վերհանելու և լուծելու ուղղությամբ՝ մշտական կապ ապահովելով վարչական շրջանի բնակչության և համապատասխան գերատեսչսությունների միջև»։
 

 

Լրահոս

Դիտել ավելին