Կարևոր իրադարձություններ

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով

21 Մայիս, 2022 16:09
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացնում է առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները: 

Այսպես՝ Երևանում այսօր ցերեկը, մայիսի 22-ին, 23-ի գիշերը, 25-ի ցերեկը, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայիսի 23-ի ցերեկը, 24-ին, 25-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18մ/վ: 

Հանրապետության տարածքում այսօր ցերեկը, մայիսի 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայիսի 23-ին կեսօրից հետո, 24-ին, 25-ի գիշերը և կեսօրից հետո շրջանների զգալի մասում, 26-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մայիսի 21-ի ցերեկը, 22-ին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով: 

Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ։

 

 

Լրահոս

Դիտել ավելին