Կարևոր իրադարձություններ

2021 թ. խորհրդարանական ընտրությունները պատասխանել են բողոքի շարժման մասնակիցների բոլոր հարցերին. փոխվարչապետ

21 Մայիս, 2022 14:15
2021 թ. խորհրդարանական ընտրությունները պատասխանել են բողոքի շարժման մասնակիցների բոլոր հարցերին. փոխվարչապետ

Հայաստանի 2021 թ. խորհրդարանական ընտրությունները պատասխանել են հանրապետությունում բողոքի շարժման մասնակիցների բարձրացրած բոլոր հարցերին. տարբեր սցենարների, այդ թվում՝ նոր ընտրությունների անցկացման վերաբերյալ կանխատեսումների համար նախադրյալներ չկան: Ինչպես փոխանցում է 1lurer-ը, այդ մասին РИА Новости-ի հետ հարցազրույցում ասել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

«Հայաստանում 2021 թ. հունիսին անցկացված լիարժեք ժողովրդավարական, ազատ և օրինական խորհրդարանական ընտրությունները տվել են բոլոր այն հարցերի պատասխանները, որոնք այսօր շրջանառվում են փոքրամասնության բողոքի շարժման կողմից»,- ասել է փոխվարչապետը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ՀՀ իշխանությունները արտահերթ ընտրություններ կանցկացնե՞ն։

 

Լրահոս

Դիտել ավելին