Կարևոր իրադարձություններ

«Գազպրոմ»-ը դադարեցրել է ռուսական գազի մատակարարումը Ֆինլանդիա

21 Մայիս, 2022 09:28
«Գազպրոմ»-ը դադարեցրել է ռուսական գազի մատակարարումը Ֆինլանդիա

Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այսօր Մոսկվայի ժամանակով ժամը 07:00-ից, «Գազպրոմ Էքսպորտ»-ը դադարեցրել է ռուսական գազի մատակարարումները ֆիննական «Գասում» պետական  ընկերության հետ կնքված պայմանագրով:

Ռուսական հոլդինգը «Գասում»-ին ծանուցել է մայիսի 21-ից գազի մատակարարումը դադարեցնելու մասին, քանի որ ֆիննական ընկերությունը ապրիլին գազի մատակարարումների համար վճարում չի արել մինչև մայիսի 20-ի աշխատանքային օրվա ավարտը:  

Ֆիննական ընկերությունն էլ իր հերթին հայտնել է, որ մտադիր չէ կատարել «Գազպրոմի» պահանջը՝  գազի դիմաց վճարել ռուբլով և որոշել է հայց ներկայացնել «Գազպրոմ Էքսպորտի» հետ գործող պայմանագրի վերաբերյալ: 

 

Լրահոս

Դիտել ավելին