Կարևոր իրադարձություններ

Ասկերանի Նորագյուղում մինչև տարեվերջ շահագործման կհանձնվի 60 առանձնատուն

21 Մայիս, 2022 09:13
Ասկերանի Նորագյուղում մինչև տարեվերջ շահագործման կհանձնվի 60 առանձնատուն

Ասկերանի շրջանի Նորագյուղ համայնքի տարածքում շարունակվում են նոր բնակելի թաղամասի կառուցապատման աշխատանքները։

Ինչպես հայտնում են Արցախի քաղաքաշինության նախարարությունից, թաղամասը բաղկացած կլինի 145 մեկ հարկանի և երկհարկանի բնակելի տներից։ Առաջին փուլում իրականացվում են 90 առանձնատների կառուցման աշխատանքները, որոնցից 60-ը նախատեսվում է շահագործման հանձնել մինչև տարեվերջ։

Ընթացիկ աշխատանքները ներկա պահին տարբեր փուլերում են՝ ըստ առաձնատների, համապատասխանաբար, իրականացվելով հողային, հիմքերի կառուցման, պատերի շարման և ծածկերի կառուցման աշխատանքներ։

Թաղամասի կառուցապատման ֆինանսավորումը կատարվում է ԱՀ կառավարության կողմից։ Կապալառուն «Կապավոր» ՍՊ ընկերությունն է։

 

Լրահոս

Դիտել ավելին