Կարևոր իրադարձություններ

Միրզոյանը շնորհավորել է Ֆրանսիայի արտաքին գործերի նորանշանակ նախարարին

20 Մայիս, 2022 23:52
 Միրզոյանը շնորհավորել է Ֆրանսիայի արտաքին գործերի նորանշանակ նախարարին

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է իր Կատրին Կոլոննային Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։

«Ջերմորեն շնորհավորում եմ Կատրին Կոլոննային՝ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, և հաջողություն եմ մաղթում միջազգային ասպարեզում Ֆրանսիայի հզորացմանն ուղղված իր բարձր առաքելության մեջ։

Անհամբերությամբ սպասում եմ հայ-ֆրանսիական բարեկամության ամրապնդման ուղղված մեր առաջիկա համատեղ աշխատանքին»,- թվիթերյան էջում գրել է ԱԳ նախարարը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին