Կարևոր իրադարձություններ

Մեծ Մասրիկում կատարված դանակահարությունը բացահայտվել է (տեսանյութ)

20 Մայիս, 2022 22:47
 Մեծ Մասրիկում կատարված դանակահարությունը բացահայտվել է (տեսանյութ)

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ մայիսի 15-ին, ժամը 18-ի սահմաններում, ոստիկանության Վարդենիսի բաժնում հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ շտապօգնության խումբը տարբեր վնասվածքներով, այդ թվում՝ կտրած-ծակած վերքերով Մեծ Մասրիկ գյուղից բուժօգնության է տեղափոխել 54-ամյա տղամարդու։

Հիվանդանոց մեկնած օպերատիվ խումբը պարզեց, որ ժամը 18.20-ի սահմաններում տղամարդը վիճաբանել էր մի խումբ անձանց հետ։ Վեճի ժամանակ նրանցից մեկը քարով խփել էր գլխին, իսկ մեկ ուրիշը՝ դանակով խփել կրծքավանդակին ու որովայնին։

Վարդենիսի ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվեց վիճաբանությանը մասնակցած անձանց շրջանակը։ Ժամեր անց կասկածվողները հայտնաբերվեցին, բերման ենթարկվեցին ոստիկանության Վարդենիսի բաժին ու տվեցին խոստովանական բացատրություն։

Բացատրական աշխատանքի շնորհիվ բաժին ներկայացավ նաև 35-ամյա մի տղամարդ:

Հարուցվել է քրեական գործ։

 

Լրահոս

Դիտել ավելին