Կարևոր իրադարձություններ

Վահագն Խաչատուրյանը ցավակցական հեռագիր է հղել Յուրի Ջավադյանի մահվան կապակցությամբ

20 Մայիս, 2022 20:25
Վահագն Խաչատուրյանը ցավակցական հեռագիր է հղել Յուրի Ջավադյանի մահվան կապակցությամբ

Նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցական հեռագիր է հղել անվանի պետական գործիչ Յուրի Լևոնի Ջավադյանի մահվան կապակցությամբ:Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։

«Վարելով տարբեր պատասխանատու պետական պաշտոններ՝ Ջավադյանը շոշափելի ավանդ է ներդրել Երևանի բարեկարգման և քաղաքային տնտեսության զարգացման գործում, հանրապետության մելիորացիայի և ջրային տնտեսության համակարգի կատարելագործման բնագավառում:

Խորհրդային Հայաստանի փորձառու գործիչն իր բեղմնավոր աշխատանքը շարունակեց նորանկախ հանրապետությունում: Նրան բնորոշ էին համեստությունը, արհեստավարժությունը, պատասխանատվությունը, ուշադրությունը մարդկանց հոգսերի հանդեպ:

Խորապես ցավակցում եմ Յուրի Ջավադյանի ընտանիքին, հարազատների և գործընկերներին»,-ասված է հեռագրում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին