Կարևոր իրադարձություններ

Ռուսաստանի սահմանների մոտ ռազմական սպառնալիքներն աճում են. Շոյգու

20 Մայիս, 2022 20:08
Ռուսաստանի սահմանների մոտ ռազմական սպառնալիքներն աճում են. Շոյգու

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ համարժեք քայլեր են ձեռնարկվում նոր սպառնալիքների դեմ։

«Նոր սպառնալիքների պատճառով Ռուսաստանում մինչև 2022 թվականի վերջն Արևմտյան ռազմական շրջանում կստեղծվի 12 զորամաս և ստորաբաժանում, ի խոսքով Ռուսաստանի սահմանների մոտ ռազմական սպառնալիքներն աճում են արևմտյան ռազմավարական ուղղությամբ, ամենամոտ հարևանները՝ Ֆինլանդիան և Շվեդիան են, որոնք դիմել են ՆԱՏՕ-ին անդամակցելու համար»,- ասել է Շոյգուն:

Նրա խոսքով՝  Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության ազատագրումը մոտենում է ավարտին:

Նախարարը նշել է, որ Ուկրաինայի Զինված ուժերը, փորձելով հետաձգել ռուսական զորքերի առաջխաղացումը, տեղի բնակիչներին բաց չեն թողնում քաղաքներից ու ավաններից՝ նրանց օգտագործելով որպես կենդանի վահան։

 

 

Լրահոս

Դիտել ավելին