Կարևոր իրադարձություններ

Քննարկվել են տեղահանված և ժամանակավորապես Հայաստանում գտնվող արցախցիների զբաղվածության ծրագրերը (լուսանկարներ)

20 Մայիս, 2022 19:18
Քննարկվել են տեղահանված և ժամանակավորապես Հայաստանում գտնվող արցախցիների զբաղվածության ծրագրերը (լուսանկարներ)

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, Արցախի Հանրապետություն կատարած այցի շրջանակում, հանդիպում է ունեցել ԱՀ պետնախարար Արտակ Բեգլարյանի, սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար Արմինե Պետրոսյանի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։

Արցախի կառավարության գործընկերների հետ քննարկվել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համատեղ իրականացված ծրագրերի ընթացքին ու արդյունքներին, շարունակական համագործակցության շրջանակի ընդլայնմանը վերաբերող մանրամասներ։

Անդրադարձ է կատարվել առանձին շրջաններից տեղահանված արցախցիների համար բնակարանի ձեռքբերման հիփոթեքային ծրագրի ընթացքին, ժողովրդագրական նոր հայեցակարգի մշակման աշխատանքներին, ներկայացվել նախատեսվող համատեղ ծրագրերի փաթեթ։

Բարձր գնահատելով հայկական երկու սոցիալական գերատեսչությունների միջև արդյունավետ համագործակցության շարունակականությունն ու փորձի փոխանակման անհրաժեշտությունը՝ Նարեկ Մկրտչյանն ու Արմինե Պետրոսյանը քննարկել են նաև տեղահանված և ժամանակավորապես Հայաստանում գտնվող արցախցիների զբաղվածության ապահովմանն ուղղված ծրագրերի իրականացումը։

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել աշխատանքային խմբերի ձևավորման և քննարկումների իրականացման շուրջ։

 

Լրահոս

Դիտել ավելին