Կարևոր իրադարձություններ

Քննարկվել են ՀՀ-ում և Լիտվայում պարենային արտադրանքի ինքնաբավության բարձրացմանը վերաբերող հարցեր

20 Մայիս, 2022 17:40
 Քննարկվել են ՀՀ-ում և Լիտվայում պարենային արտադրանքի ինքնաբավության բարձրացմանը  վերաբերող հարցեր
Նախարարի տեղակալ Արման Խոջոյանն ընդունել է Լիտվայի գյուղատնտեսության նախարարի տեղակալ Էգիդիուս Գիեդրայտիսի գլխավորած պատվիրակությանը։ Այդ մասին ասված է ՀՀ էկոնոմիկայի նախարարության Ֆեյսբուքի էջում:
 
«Քննարկվել են երկու երկրներում պարենային արտադրանքի ինքնաբավության բարձրացմանը, արտահանման և ներմուծման գործընթացների արդյունավետ կազմակերպմանը, մրցունակության բարձրացմանը, արտահանման դիվերսիֆիկացմանն ու նոր շուկաներ մուտք գործելու հնարավորությունների ընդլայնմանը վերաբերող հարցեր։
 
Անդրադարձ է կատարվել նաև անասնաբուժության և բուսասանիտարիայի ոլորտներում համագործակցության հեռանկարներին»,- նշված է գրառման մեջ։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին