Կարևոր իրադարձություններ

Ժողովրդավարության ու ազատ խոսքի իրավունքի համար պայքարում են մարդիկ, ովքեր տարիներ շարունակ ոտնահարել են դրանք. Տ. Չախոյան

20 Մայիս, 2022 14:50
Հեղինակ՝ Տարոն Չախոյան
Ժողովրդավարության ու ազատ խոսքի իրավունքի համար պայքարում են մարդիկ, ովքեր տարիներ շարունակ ոտնահարել են դրանք. Տ. Չախոյան
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
 
«Այսօր փողոցում իբրև թե ժողովրդավարության ու ազատ խոսքի իրավունքի համար պայքարում են մարդիկ, ովքեր տարիներ շարունակ ոտնահարել են թե ժողովրդավարությունը և թե քաղաքացու իրավունքները։
Եվ սա լավագույն ու վառ ապացույցն է, որ Հայաստանում ժողովրդավարության բարձր մակարդակ է, հակառակ դեպքում փողոցում ժողովրդավարության համար կպայքարեին այլոք, իսկ նշված մարդիկ զրկված կլինեին իրենց ձայնը բարձրացնելու իրավունքից։
Հիրավի, կեցցե հայկական ժողովրդավարությունը։
 
Եվ կեցցե Հայաստանի հանրապետության քաղաքացին»։

 

Լրահոս

Դիտել ավելին