Կարևոր իրադարձություններ

Արմենուհի Հարությունյանը՝ Արդարադատության նախարարի տեղակալ

20 Մայիս, 2022 12:33
Արմենուհի Հարությունյանը՝ Արդարադատության նախարարի տեղակալ
Արդարադատության նախարարությունում 20 տարվա աշխատանքային փորձ ունեցող Արմենուհի Հարությունյանը նշանակվել է արդարադատության նախարարի տեղակալ
 
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Արդարադատության նախարարի տեղակալ Արմեն Հովհաննիսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից, վերջինս արդարադատության համակարգում իր հետագա ծառայությունը կշարունակի որպես Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր՝ կոռուպցիոն գործերով:
ՀՀ վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ Արմենուհի Հարությունյանը նշանակվել է արդարադատության նախարարի տեղակալ:
 
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Արմենուհի Հարությունյանին նշանակել արդարադատության նախարարի տեղակալ»,- նշված է որոշման մեջ:
Ստորև ներկայացնում ենք Արմենուհի Հարությունյանի կենսագրությունը.
 
Արմենուհի Ալբերտի Հարությունյան
 
Ծնվել է 1976թ.-ի հոկտեմբերի 16-ին, Երևանում
 
Կրթություն
 
1994-1999թթ. սովորել է Երևանի Տնտեսա-իրավագիտական համալսարան Միջազգային հարաբերությունների ֆակուլտետում։
2008-2010թթ. սովորել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա Գիտակրթական միջազգային կենտրոն Իրավագիտության ֆակուլտետում։
2010-2014թթ. սովորել է Եվրոպական տարածաշրջանային կրթական ակադեմիա՝ Ասպիրանտուրա Իրավագիտության ֆակուլտետում, Դատավարական իրավունքի ամբիոն
Աշխատանքային փորձ
1999-2000թթ. Աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչություն Միջազգային հարաբերությունների բաժնում, որպես առաջին կարգի մասնագետ, միջազգային հարաբերությունների բաժնի առաջատար մասնագետ
2001-2003 թթ. Աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունում, որպես միջազգային բաժնի գլխավոր մասնագետ
2003թ.-ից աշխատում է Արդարադատության նախարարությունում, որպես միջազգային իրավական հարաբերությունների վարչության եվրոինտեգրման և զարգացման բաժնի գլխավոր մասնագետ, միջազգային իրավական հարաբերությունների վարչության դատական հանձնարարությունների բաժնի պետ, իրավական փոխօգնության վարչության պետ
Ներկայիս զբաղեցրած պաշտոնը
Քաղաքացիական ծառայող, 1-ին դասի պետական ծառայող, ՀՀ արդարադատության նախարարության իրավական փոխօգնության վարչության պետ
Մասնագիտական այ տեղեկություններ
2008թ.
Եվրամիության անդամ պետությունների հետ վիզաների դյուրացման ՀՀ աշխատանքային խմբի փորձագետ
2008թ.
Հայաստանի Հանրապետությունում կանանց իրավունքների վերաբերյալ ՀՀ ազգային զեկույցի պաշտպանության աշխատանքային խմբի փորձագետ
2009թ.
Եվրոպայի խորհրդի Միջազգային վարչական իրավունքի աշխատանքային խմբի անդամ
2012-2014թթ.
ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցավորությյան դեմ պայքարի գրասենյակի Կոռուպցիայի դեմ պայքարի կոնվենցիայի անդամ երկրների մոնիտորինգային խմբի անդամ
2011թ - ցայսօր
Եվրոպայի խորհրդի Քրեական գործերով իրավական համագործակցության փորձագիտական խմբի անդամ, փորձագիտական խմբում ՀՀ ներկայացուցիչ
2016-2017թթ.
Դասավանդել է Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայում՝ քրեական իրավունք առարկան
2016թ - ցայսօր
Դասավանդում է ՀՀ արդարադատության նախարարության Արդարադատության ակադեմիայում՝ քաղաքացիական և քրեական ուղղվածության դատավորների վերապատրաստման դասընթացներում՝ Միջազգային իրավական փոխօգնության արդի հիմնախնդիրներն առարկան
2019 – 2022թթ.
Եվրամիության և Եվրոպայի խորհրդի Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակներում Կիբերհանցավորության դեմ պայքարի համագործակցության CyberEast ծրագրի հանձնաժողովի անդամ
Ամուսնացած է, ունի երկու որդի
 

Լրահոս

Դիտել ավելին