Կարևոր իրադարձություններ

Կամերային երգչախումբը համերգներով հանդես է եկել սահմանային զորամասերում

20 Մայիս, 2022 09:40
Կամերային երգչախումբը համերգներով հանդես է եկել սահմանային զորամասերում

 Հայաստանի պետական կամերային երգչախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, ՀՀ ժողովրդական արտիստ Ռոբերտ Մլքեյանի ղեկավարությամբ, մայիսի 17-19-ը համերգներով հանդես է եկել Հայաստանի սահմանային զորամասերում։

Մասնավորապես, մայիսի 17-ին համերգներ են կայացել Վարդենիսում և Ճամբարակում, մայիսի 18-ին՝ Բերդի տարածքում, մայիսի 19-ին՝ Դիլիջանի զորամասում և զինվորական ուսումնամարզական կենտրոնում։

Երգչախմբի կատարմամբ հնչել են Կոմիտասի և հայկական ժողովրդական երգերի մշակումներից (Ռ. Մլքեյան)։

Համերգներն անցել են ջերմ մթնոլորտում։

Հայաստանի պետական կամերային երգչախումբը կարևորում է նման համերգների անցկացումը հայրենիքի պաշտպանների համար։ Նման ելույթների միջոցով էլ ավելի է ամրապնդվում զինվորի ոգին։

 

Լրահոս

Դիտել ավելին