Կարևոր իրադարձություններ

Արտախորհրդարանական ուժերի մասնակիցների կազմը նոսրացել էր. «Հրապարակ»

20 Մայիս, 2022 08:17
Արտախորհրդարանական ուժերի մասնակիցների կազմը նոսրացել էր. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«Արտախորհրդարանական ուժերի հետ հերթական հանդիպման մասնակիցների կազմը նոսրացել էր. ներկա չէին Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանը, «Ուժը հայրենյաց» կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանը, «Արդար Հայաստան» կուսակցության առաջնորդ Նորայր Նորիկյանը: Հայրապետյանն ու Արզաքանցյանը մեզ ասացին, որ հրավեր ստացել են, բայց խիստ զբաղված լինելու պատճառով չեն կարողացել մասնակցել: Հայրապետյանը դասախոսություն է ունեցել Պոլիտեխնիկում, Արզաքանցյանն ասաց՝ խիտ գրաֆիկով է աշխատում, հանդիպմանը գնալ չի կարողացել: Նորիկյանն էլ ասաց` շատ զբաղված է, այդ հարցին պատասխանել չի կարող»:

Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին