Կարևոր իրադարձություններ

Քննիչ հանձնաժողովի պարապուրդն այսօր կխախտվի՞. «Հրապարակ»

20 Մայիս, 2022 08:00
Քննիչ հանձնաժողովի պարապուրդն այսօր կխախտվի՞. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«Քառասունչորսօրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի պարապուրդն այսօր կխախտվի, հանձնաժողովը նիստ է հրավիրել, եթե անակնկալներ չլինեն, ապա վաղը, կարելի է ասել, աշխատանքային առաջին նիստը կգումարվի։ Հիշեցնենք, որ հանձնաժողովը ձեւավորվել է դեռեւս փետրվարին, մինչ օրս մեկ նիստ են արել։ Հանձնաժողովի նախագահ, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն այս ընթացքում լրատվամիջոցներին ասում էր, որ աշխատակարգն են քննարկում, ՊՆ-ից նյութեր պահանջում, երբ այդ ամենը վերջացնեն, կսկսեն բուն աշխատանքները։ 

Նախատեսված է, որ այսօրվա նիստին պետք է մասնակցեն Դավիթ Սանասարյանն ու Նորայր Նորիկյանը, մինչդեռ մեր աղբյուրներն ասում են, որ Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանի՝ հանձնաժողովից հեռացումը խառնել է որոշ խաղաքարտեր»:

Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում: 

 

Լրահոս

Դիտել ավելին