Կարևոր իրադարձություններ

Արցախի ՄԻՊ-ի անդրադարձը երեխաների մասնակցությամբ կազմակերպված միջոցառումների վերաբերյալ տարածված տեսագրություններին

19 Մայիս, 2022 23:41
Արցախի ՄԻՊ-ի անդրադարձը երեխաների մասնակցությամբ կազմակերպված միջոցառումների վերաբերյալ տարածված տեսագրություններին

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն անդրադարձել է երեխաների անմիջական մասնակցությամբ կազմակերպված միջոցառումների վերաբերյալ սոցիալական հարթակներում վերջին օրերին տարածված տեսագրություններին:

«Մարդու իրավունքների պաշտպանը հարկ է համարում ընդգծել, որ քաղաքական բնույթ կրող կամ քաղաքական ենթատեքստեր պարունակող միջոցառումներին երեխաների մասնակցությունը կարող է որոշվել բացառապես երեխաների կողմից, ինչը նշանակում է՝

մասնակցության գիտակցված և կամավոր բնույթ, միջոցառման նպատակի և դրա հնարավոր հետևանքների բավարար գիտակցում, հասունության համապատասխան աստիճան:

Կոչ ենք անում ծնողներին, խնամակալներին, օրենքով երեխայի իրավունքների պաշտպանության համար պատասխանատու այլ անձանց իրենց գործողություններում առաջնորդվել վերոնշյալ սկզբունքներով, ցուցաբերել իրավագիտակցության բավարար մակարդակ և զերծ պահել երեխաներին նմանատիպ միջոցառումներին ներգրավող գործողություններից, որոնց հետևանքով երեխաները սոցիալական հարթակներում ենթարկվում են թիրախավորման, առաջնորդվել միայն ու միայն երեխայի լավագույն շահով»,- գրել է ՄԻՊ-ը: 

 

Լրահոս

Դիտել ավելին