Կարևոր իրադարձություններ

ՆԱՏՕ-ն 42 հազար զինծառայողի մարտական պատրաստականության բարձր աստիճանի է բերել

19 Մայիս, 2022 22:39
ՆԱՏՕ-ն 42 հազար զինծառայողի մարտական պատրաստականության բարձր աստիճանի է բերել

Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար, ԱՄՆ գեներալ Թոդ Ուոլթերսը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն մարտական պատրաստականության բարձր աստիճանի է բերել 42 հազար զինծառայող, փոխանցում է ՌԻԱ Նովոստի-ն։

«Իմ ղեկավարությամբ՝ որպես Եվրոպայում գերագույն գլխավոր հրամանատար, մենք այժմ ունենք ավելի քան 42 հազար մարդ և 120 ինքնաթիռ ՝ մարտական պատրաստվածության բարձր աստիճանի վիճակում, մարտական պատրաստվածության ռեժիմում են գտնվում նաեւ ավելի քան 20 նավ»,- ասել է նա:

Գեներալի խոսքով՝ ՆԱՏՕ-ն մտադիր է համապարփակ զսպման հայեցակարգ կիրառել:

 

 

Լրահոս

Դիտել ավելին