Կարևոր իրադարձություններ

ԵՄ անդամության կարգավիճակը փոխարինող ձևաչափերը վիրավորում են ուկրաինացիների զգացմունքները․ Կուլեբա

19 Մայիս, 2022 19:16
 ԵՄ անդամության կարգավիճակը փոխարինող ձևաչափերը վիրավորում են ուկրաինացիների զգացմունքները․ Կուլեբա

Վերջին տարիներին Ուկրաինայի եվրոպական ինտեգրման վերաբերյալ ԵՄ որոշ մայրաքաղաքների ռազմավարական անորոշությունը ձախողվել է: Այս մասին թվիթերյան հարթակում գրել է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրո Կուլեբան՝ անդրադառնալով Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի առաջարկին՝ ստեղծելու ինտեգրման նոր ասոցիացիա, որում կընդգրկվեն Եվրամիության բոլոր պետությունները և դրան անդամակցության թեկնածու երկրները։

«Վերջին տարիներին Ուկրաինայի եվրոպական ինտեգրման վերաբերյալ ԵՄ որոշ մայրաքաղաքների ռազմավարական անորոշությունը ձախողվել է, դա հարկավոր է դադարեցնել:

Կիևին ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակը փոխարինող ձևաչափեր պետք չեն, որոնք ցույց են տալիս Ուկրաինայի նկատմամբ երկրորդ կարգի վերաբերմունք և վիրավորում են ուկրաինացիների զգացմունքները»,- գրել է Կուլեբան։

 

 

Լրահոս

Դիտել ավելին