Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանական կողմը շարունակել է ոտնձգություններն Արցախի քաղաքացիների հոգեբանական անձեռնմխելիության դեմ․ ԱՀ ՄԻՊ տարեկան հաղորդումը

19 Մայիս, 2022 18:00
Ադրբեջանական կողմը շարունակել է ոտնձգություններն Արցախի քաղաքացիների հոգեբանական անձեռնմխելիության դեմ․ ԱՀ ՄԻՊ տարեկան հաղորդումը

Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը մայիսի 19-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հերթական նիստում ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի 2021 թվականի գործունեության, ինչպես նաև մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդումը:Այս մասին հայտնում են ԱՀ ՄԻՊ աշխատակազմից։

Պաշտպանը նշել է, որ 2021 թվականի ընթացքում ՄԻՊ աշխատակազմը ստացել է 430 դիմում 510 անձանցից, որոնք հիմնականում վերաբերում էին սոցիալական ապահովության, առողջության պահպանման, արդար դատաքննության, տեղեկություններ, ստանալու, աշխատանքային և այլ իրավունքների:

Պաշտպանն իր ելույթում նշել է նաև, որ շարունակվել են ադրբեջանական հանցագործությունները փաստող տվյալների հավաքագրումը, դրանց վերաբերյալ առանձին արտահերթ զեկույցների հրապարակումը և դրանք՝ Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության պետական մարմիններին և միջազգային կազմակերպություններին տրամադրելու ուղղությամբ աշխատանքները:

Պաշտպանի ելույթն ամբողջությամբ՝ այստեղ։

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին