Կարևոր իրադարձություններ

Արցախի նախագահն այցելել է «Ազատ Հայրենիք» կուսակցության գրասենյակ

19 Մայիս, 2022 17:53
Արցախի նախագահն այցելել է «Ազատ Հայրենիք» կուսակցության գրասենյակ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 19-ին այցելել է «Ազատ Հայրենիք» կուսակցության գրասենյակ և հանդիպել կուսակցական ակտիվի հետ:

Քննարկվել է երկրի անվտանգությանը, սոցիալ-տնտեսական իրավիճակին, տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական զարգացումներին և այդ համատեքստում Արցախի Հանրապետության ապագային առնչվող հարցերի լայն շրջանակ։ Հանրապետության նախագահը պատասխանել է նաև ներկաներին հուզող հարցերին։

Երկրի ղեկավարը կարևորել է կուսակցությունների հետ նման ձևաչափով հանդիպումները, ընդգծել, որ առկա մարտահրավերներին հաջողությամբ դիմագրավելու համար անհրաժեշտ է բոլոր կարող ուժերի ջանքերի համախմբում:

Հանդիպմանը ներկա էին ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը և «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» խորհրդարանական խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանը։

 

Լրահոս

Դիտել ավելին