Կարևոր իրադարձություններ

Հայկական կողմը որևէ հանդիպում չի չեղարկել և չի մերժել. ՀՀ ԱԳՆ-ի արձագանքը Ալիևի հայտարարությանը

19 Մայիս, 2022 17:37
Հայկական կողմը որևէ հանդիպում չի չեղարկել և չի մերժել. ՀՀ ԱԳՆ-ի արձագանքը Ալիևի հայտարարությանը

ՀՀ ԱԳ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը մեկնաբանություն է տարածել Ադրբեջանի նախագահի՝ սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովի աշխատանքների մասին հայտարարությունների վերաբերյալ։

«Հայկական կողմը շարունակում է հավատարիմ մնալ ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչմանը:

Ըստ այդմ՝ հայկական կողմը որևէ հանդիպում չի չեղարկել և չի մերժել: Երկու երկրների ղեկավարների՝ Սոչիում և Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակներում հայկական կողմը շարունակում է պատրաստակամ լինել հանձնաժողովների աշխատանքների մեկնարկը տալու համար»,-նշվում է ՀՀ արտաքին գերատեսչության հայտարարությունում:

 Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պնդում է՝ հայկական կողմը երկու անգամ չեղարկել է նախապես համաձայնեցրած հանդիպումները, պաշտոնական Երևանի այդ քայլը նա անպատասխանատու է որակել։

 

Լրահոս

Դիտել ավելին