Կարևոր իրադարձություններ

Այո, «Դոն Պիպո»-ի նկատմամբ հետախուզում հայտարարվել է. ՔԿ մամուլի խոսնակ

19 Մայիս, 2022 16:15
Հեղինակ՝ Նոննա Բարսեղյան
Այո, «Դոն Պիպո»-ի նկատմամբ հետախուզում հայտարարվել է. ՔԿ մամուլի խոսնակ

Քիչ առաջ տեղեկություններին էին տարածվել, որ քրեական հեղինակություն համարվող Արթուր Ասատրյանի՝ Դոն Պիպոյի նկատմամբ հետախուզում է հայտարարվել:

Shabat.am-ը կապ հաստատեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանի հետ` ճշտելու` որքանով են հավաստի այդ տեղեկությունները: 

«Այո, հետախուզում հայտարարվել է»,-ասաց մամուլի խոսնակը` հավելելով. «Մենք այդ մասին հրապարակում կանենք վաղը»: 

Իսկ հարցին` որպես խափանման միջոց կալանավորո՞ւմ է ընտրվել, Վարդան Թադևոսյանն ասաց. «Ես այս պահին ոչինչ չեմ կարող ասել, որովհետև հրապարակման ենթակա նյութը կլինի վաղը, ավելի մանրամասն կիմանաք վաղը»:

 

Լրահոս

Դիտել ավելին