Կարևոր իրադարձություններ

Դեսպանն ու Արսեն Թորոսյանը կարևորել են Ֆրանսիայի դերը ՀՀ-ում ժողովրդավարական բարեփոխումներին աջակցելու հարցում (լուսանկարներ)

19 Մայիս, 2022 14:13
Հեղինակ՝ Արսեն Թորոսյան
Դեսպանն ու Արսեն Թորոսյանը կարևորել են Ֆրանսիայի դերը ՀՀ-ում ժողովրդավարական բարեփոխումներին աջակցելու հարցում (լուսանկարներ)

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Այսօր հանդիպել եմ Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյի հետ։ Հանդիպմանը մասնակցում էր նաև դեսպանի առաջին խորհրդական Քրիստոֆ Քացախյանը։

Խոսել ենք երկու երկրների ջերմ հարաբերությունների, փոխգործակցության և մեր անելիքների մասին։ Անդրադարձ ենք կատարել Հայաստանում ժողովրդավարական առաջնթացին վերաբերող մի շարք հարցերի։ Այս համատեքստում կարևորել եմ Ֆրանսիայի դերը ՀՀ-ում ժողովրդավարական բարեփոխումներին աջակցելու հարցում։

Շնորհակալություն եմ հայտնել դեսպանին մշտապես Հայաստանի կողքին լինելու ու աջակցություն ցուցաբերելու, հատկապես կովիդի համավարակի և 44-օրյա պատերազմի ընթացքում ցուցաբերված լայնածավալ հումանիտար օգնության համար: Պայմանավորվել ենք ակտիվ շարունակել համագործակցությունը միջխորհրդարանական համագործակցության ամենատարբեր մակարդակներում»։

 

 

Լրահոս

Դիտել ավելին