Կարևոր իրադարձություններ

Եվս 11 ամիս սոցիալական աջակցություն կտրամադրվի Շուռնուխում և Որոտանում բնակելի անշարժ գույք կորցրած քաղաքացիներին

19 Մայիս, 2022 14:03
Եվս 11 ամիս սոցիալական աջակցություն կտրամադրվի Շուռնուխում և Որոտանում բնակելի անշարժ գույք կորցրած քաղաքացիներին

Գործադիրը նախատեսում է ևս 11 ամիս (2022 թ. հունվար-նոյեմբեր) ֆինանսական միջոցեր տրամադրել Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելու պատճառով Սյունիքի մարզի Շուռնուխ և Որոտան բնակավայրերում հաշվառված կամ այդ հասցեում փաստացի բնակված, ՀՀ բնակության այլ վայրի հասցեում հաշվառված բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին:

Ընդ որում, դրամական աջակցություն, այդ թվում՝ միանվագ 300000 դրամ, կտրամադրվի նաև 2021 թ. դեկտեմբերի 5-ից հետո ծնված երեխաներին, ում ծնողը միջոցառման շրջանակում աջակցություն ստացած շահառու է։

Ըստ այդմ նախատեսվում է աջակցություն ստացած 37 անձանց 11 ամսվա համար՝ ամսական 68000 դրամ օգնություն և մեկ երեխայի համար միանվագ՝ 300,000 դրամ և ամսական՝ 68000 դրամ օգնություն տրամադրելու համար հատկացնել 28,724.0 հազ դրամ:

 
 
 

Լրահոս

Դիտել ավելին