Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանն անկլավների մասով դեռևս չի ներկայացրել իրավական հիմքեր . Ա. Գրիգորյան

19 Մայիս, 2022 14:23
Ադրբեջանն անկլավների մասով դեռևս չի ներկայացրել իրավական հիմքեր . Ա. Գրիգորյան

Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում լրագրողի հարցին ի պատասխան, թե ադրբեջանական կողմից հնչում են հայտարարություններ` իբրև Հայաստանում անկլավներ կան և սահմանազատման գործընթացում պետք է տրվեն Ադրբեջանին, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ասաց. «Ադրբեջանը դեռևս չի ներկայացրել իրավական հիմքեր այդ անկլավների մասով: Մինչդեռ հայկական կողմն ունի իրավական հիմնավորումներ Ադրբեջանի տարածքում գործող անկլավների մասով` հավելելով, որ այս մասով Հայաստանի դիրքորոշումը շարունակում է մնալ հետևյալը. «Մենք ակնկալում ենք, որ Ադրբեջանը իրավական հիմքեր կներկայացնի իր կողմից ներկայացվող անկլավների հարցում, եթե իրենք այդպիսի հարցեր են բարձրացնում»:

 

Լրահոս

Դիտել ավելին