Կարևոր իրադարձություններ

«Հայկական ժամանակ» Ուզում ենք ունենալ այնպիսի դատական համակարգ, որը նայում է մարդկանց աչքերին, ոչ թե ձեռքերին․Փաշինյան (տեսանյութ)

19 Մայիս, 2022 13:10
 «Հայկական ժամանակ» Ուզում ենք ունենալ այնպիսի դատական համակարգ, որը նայում է մարդկանց աչքերին, ոչ թե ձեռքերին․Փաշինյան (տեսանյութ)

Կառավարությունն այսօր իր հերթական նիստում հավանություն տվեց «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» և «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերին: Այս մասին հայտնում է «Հայկական Ժամանակը»:

Նախագծերով ակնկալվում է, որ  Սահմանադրական դատարանի դատավորի, փոխնախագահի և նախագահի հավելավճարը կսահմանվի 80 տոկոսի չափով, իսկ Վճռաբեկ դատարանի դատավորների (այդ թվում՝ նախագահի և պալատի նախագահի) համար կսահմանվի պաշտոնային դրույքաչափի 50 տոկոսի չափով հավելում:

 

Նախագիծը ներկայացնող արդարադատության փոխնախարար Գրիգոր Մինասյանը նշեց՝ որպեսզի նախագծի ընդունման արդյունքում ՍԴ դատավորների կենսաթոշակի չափն իր հերթին զգալիորեն չտարբերվի մյուս ատյանի դատավորների կենսաթոշակի չափից, «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում էլ նախատեսվել է կարգավորում, որ եթե դատավորի համար սահմանված հավելավճարի չափը գերազանցում է պաշտոնային դրույքաչափի 30 տոկոսը, ապա կենսաթոշակի հաշվարկի մեջ ընդգրկվում է հավելավճարի գումարի միայն 30 տոկոսը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինայնն էլ անդրադառնալով սույն նախագծին նկատեց՝ ուզում են, որ Հայաստանում լինի այնպիսի դատական համակարգ, որը, պայմանականորեն ասած, նայում է մարդկանց աչքերին, ոչ թե մարդկանց ձեռքերին:

 

«Հատուկ եմ որոշել, որ այս հարցը պետք է Կառավարության նիստում զեկուցենք ու քննարկենք, քանի որ շատերն ասելու են՝ սոցիալական ծանր վիճակում դատավորների, Սահմանադրական դատարանի դատավորների աշխատավարձն եք բարձրացնում։ Մենք այս որոշումները կայացնում ենք ոչ թե հանուն դատավորների, այլ հանուն այն քաղաքացիների, ովքեր առչնվում են այդ դատարանների հետ, քանի որ պատշաճ արդարադատությունն ամենակարևոր հնարավորությունն է, որ երկրում պետք է ունենանք»:

Վարչապետի խոսքով  գնում են այս ճանապարհով, որովհետև ուզում են, որ Հայաստանում լինի իսկապես անկախ դատական համակարգ: 

 

Լրահոս

Դիտել ավելին