Կարևոր իրադարձություններ

Կենսաթոշակառուներն ու նպաստառուներն անկանխիկ եղանակով վճարումներից հետվճար կստանան

19 Մայիս, 2022 11:27
Կենսաթոշակառուներն ու նպաստառուներն անկանխիկ եղանակով վճարումներից հետվճար կստանան

Այսօր տեղի ունեցած Կառավարության նիստի ընթացքում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը ներկայացրեց անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու՝ պետություն-մասնավոր սոցիալական փոխգործակցության միջոցառման նախագիծը:

Ըստ ներկայացված նախագծի՝ հուլիսի 1-ից գործընկեր բանկերի քարտապան կենսաթոշակառուներն ու նպաստառուները, ովքեր ՀՀ տարածքում գործող առևտրի կետերում կամ ծառայություններ մատուցող կազմակերպությունների մոտ տեղադրված վճարային քարտերով և վճարում ընդունող սարքերով կկատարեն գնումներ և վճարումներ, հաջորդ ամիս կստանան 10 տոկոսի չափով հետվճար նախորդ ամսվա ընթացքում կատարված անկանխիկ գործարքների հանրագումարից:

Նախարարը շեշտեց, որ հետվճարի գումարը չի կարող գերազանցել 5000 դրամը, անկախ նրանից, թե ինչ վճարի սահմանում են կատարվել գործարքները:

Հետվճարները տարածվելու են նաև կոմունալների վճարումների վրա, եթե դրանք կատարվել են կենսաթոշակային քարտը թողարկած բանկի բանկոմատների միջոցով:

 

 

Լրահոս

Դիտել ավելին