Կարևոր իրադարձություններ

Տղամարդը բնակարան թալանելու ընթացքում քնել է

18 Մայիս, 2022 22:46
Տղամարդը բնակարան թալանելու ընթացքում քնել է

Մոսկվայում տղամարդը մտել է ընկերոջ բնակարան, փորձել ավազակային հարձակում կատարել, սակայն քնել է։ Այդ մասին հայտնել է ՌԴ Քննչական կոմիտեի մայրաքաղաքի գլխավոր գրասենյակի ղեկավարը, փոխանցում է «Известия»-ն։

Մայիսի 15-ին մի տղամարդ սուրհանդակի անվան տակ մտել է Վարշավսկոյե Շոսսեում գտնվող իր ծանոթի բնակարան, որտեղ ժապավենով կապել է նրա անչափահաս երեխաներին։

Հետո տղամարդը սկսել է փող փնտրել։  Այդ ընթացքում տղամարդը ալկոհոլ է օգտագործել, ինչի արդյունքում քնել է։

Երեխաները կարողացել են ազատվել ու օգնության դիմել։

Հարձակվողը կալանավորվել է։

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին