Կարևոր իրադարձություններ

Զախարովան՝ Հադրութի Սուրբ Հարության տաճարի հանդեպ ադրբեջանցիների վանդալիզմի մասին

18 Մայիս, 2022 21:56
 Զախարովան՝ Հադրութի Սուրբ Հարության տաճարի հանդեպ ադրբեջանցիների վանդալիզմի մասին

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է Հադրութի Սուրբ Հարության տաճարի հանդեպ ադրբեջանցիների վանդալիզմի դեպքին։

Մարիա Զախարովան նշել է, որ ինքն այդ մասին կոնկրետ տեղեկություն չունի, սակայն Մոսկվան բազմաթիվ անգամներ կողմերին կոչ է արել պահպանել միմյանց մշակութային ժառանգությունը և ապահովել միջազգային պրոֆիլային կառույցների, այդ թվում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի անխափան աշխատանքը տարածաշրջանում:

 

Լրահոս

Դիտել ավելին