Կարևոր իրադարձություններ

Երևանում 15-ամյա աղջիկ է վրաերթի ենթարկվել

18 Մայիս, 2022 19:36
Երևանում 15-ամյա աղջիկ է վրաերթի ենթարկվել

Այսօր՝ մայիսի 18-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Այս մասին գրում է shamshyan.com-ը:

Ժամը 10:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 35-ամյա Դավիթ Ս.-ն Րաֆֆու փողոցում՝  եկեղեցու հարևանությամբ, վրաերթի է ենթարկել հետիոտն, 15-ամյա Արփինե Մ.-ին:

Ըստ աղբյուրի, վարորդը փախուստի չի դիմել, իր ավտոմեքենայով վրաերթի ենթարկվածին տեղափոխել է  հիվանդանոց:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին