Կարևոր իրադարձություններ

Ստացված նյութերը վկայում են, որ Ուկրաինայի տարածքում ռազմակենսաբանական գործունեություն է իրականացվել․ Զախարովա

18 Մայիս, 2022 18:50
Ստացված նյութերը վկայում են, որ Ուկրաինայի տարածքում ռազմակենսաբանական գործունեություն է իրականացվել․ Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ուկրաինայի տարածքում կենսալաբորատորիաներում ռազմակենսաբանական գործունեություն է իրականացվել, որը խախտում է մանրէաբանական (կենսաբանական) և թունավորող նյութեր պարունակող զենքի մշակման, արտադրության և կուտակման արգելման և դրա ոչնչացման մասին կոնվենցիան (ԿԹԶԿ)։

«Ռուսաստանը նյութեր է ստացել, որոնք վկայում են Ուկրաինայի տարածքում կենսալաբորատորիաներում գործունեության իրականացման մասին՝ Պենտագոնի և նրա հետ փոխկապակցված ընկերությունների նկատմամբ ռազմական սպառնալիքի նվազեցման գործակալության աջակցությամբ»,-նշել է Զախարովան։

Նրա խոսքով՝ վտանգավոր և առանձնապես վտանգավոր պաթոգենների հետազոտություններն իրականացվել են ԱՄՆ ռազմական գերատեսչության բժշկական հետախուզության ազգային կենտրոնի շահերից ելնելով: 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին