Կարևոր իրադարձություններ

Քաղաքացու սրտի կանգը վրա էր հասել գերդոզավորման հետևանքով. փոխոստիկանապետ

18 Մայիս, 2022 11:59
Քաղաքացու սրտի կանգը վրա էր հասել գերդոզավորման հետևանքով. փոխոստիկանապետ

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը Ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանին հարց ուղղեց Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ, երբ վրաներից մեկում քաղաքացիներից մեկի մոտ սրտի կանգ էր գրանցվել:

Ըստ մամուլի հրապարակման`փորձաքննությունը պարզել է, որ դեպքն առնչվում էր թմրամիջոցներին:

«Կարո՞ղ եք հաստատել՝ դա այդպե՞ս էր, թե՞ ոչ»,-փոխոստիկանապետին հարցրեց Քոչարյանը, որին ի պատասխան`Ֆիդանյանը մեջբերեց փորձաքննության արդյունքները. «Այո՛, փորձաքննությունը ցույց է տվել, որ սրտի կանգը վրա է հասել գերդոզավորման հետևանքով»:

Հանձնաժողովի նախագահն էլ մտախոգություն հայտնեց` նշելով, որ այս հարցում անելիք ունեն իրավապահ մարմինները` հավելելով. «Փակ տարածքներում այդպիսի կոնտինգենտ է հայտնվում, դա նաև վտանգ է այն մատաղ, երիտասարդ սերնդին, որը ներգրավված է այս քաղաքական գործընթացների մեջ»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին