Կարևոր իրադարձություններ

«Տիտան» սուպերմարկետի ցանցերում ոչնչացվել է մեծ քանակությամբ մսեղիք. ՍԱՏՄ

18 Մայիս, 2022 11:44
«Տիտան» սուպերմարկետի ցանցերում ոչնչացվել է մեծ քանակությամբ մսեղիք. ՍԱՏՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել մայրաքաղաքի Գարեգին Նժդեհ 9 և Գարեգին Նժդեհ 3 հասցեներում գործող Տիտան-93 ՍՊԸ-ին պատկանող իրացման կետերում:

ՍԱՏՄ-ից հայտնում են, որ ստուգման արդյունքում հայտնաբերվել է 4,5 կգ գառան միս, 2,5 կգ տավարի ենթամթերք (լյարդ)՝ առանց սպանդանոցային մորթը հավաստող ձև 5 անասնաբուժական վկայականի, 43,5 կգ տավարի միս՝ մսեղիքի վրա առանց կնիքի առկայության, ինչի պատճառով հնարավոր չի եղել նույնականացնել ու պարզել՝ արդյոք այն սպանդանոցային ծագում ունի, թե՝ ոչ, ինչպես նաև քաբաբի համար նախատեսված ֆարշ՝ 9 կգ հավի և 5 կգ տավարի առանց անվտանգությունը հիմնավորող փաստաթղթի առկայության: Նշված խմբաքանակների իրացումը սահմանված կարգով կասեցվել է և ոչնչացվել:

 

Լրահոս

Դիտել ավելին