Կարևոր իրադարձություններ

Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթգծի հետ կապված փոխըմբռնում կա. «Հրապարակ»

18 Մայիս, 2022 08:58
Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթգծի հետ կապված փոխըմբռնում կա. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին մենք հարցեր էինք ուղղել՝ կապված տրանսպորտային ուղիների եւ կոմունիկացիաների հարցերով ստեղծված աշխատանքային խմբի հետ։ Մասնավորապես՝ Գորիս-Կապան մայրուղին վերստին շահագործելու, ինչպես նաեւ վերջերս ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի՝ Հայաստան կատարած այցի վերաբերյալ։ 

- Պարոն Գրիգորյան, ե՞րբ է վերջին անգամ տեղի ունեցել փոխվարչապետների մակարդակով տրանսպորտային ուղիների ապաշրջափակման հարցերով եռակողմ հանձնաժողովի նիստը։

- Եռակողմ աշխատանքային խմբի փոխվարչապետների մակարդակով վերջին նիստը տեղի է ունեցել 2021 թվականի դեկտեմբերի 1-ին: Ինչ վերաբերում է փորձագիտական մակարդակով աշխատանքներին, դրանք ընթացել են եւ ընթանում են:

- Ի՞նչ արդյունքներ են գրանցվել այդ նիստին, ո՞ւր եք հասել, ի՞նչ նորություն կարող եք հաղորդել։ Արդյոք կա՞ փոխըմբռնում Ադրբեջանի հետ, եւ Ադրբեջանը խնդիրներ հարուցո՞ւմ է կամ մեզ համար անընդունելի պայմաններ առաջադրո՞ւմ է։

- Ինչ խոսք, տարբեր հարցերի շուրջ կան տարաձայնություններ, բայց պետք է ասել նաեւ, որ զգալի աշխատանքներ են տարվել փորձագիտական մակարդակով, ուսումնասիրվել են միջազգային փոխադրումների հետ կապված տեխնիկական եւ ենթակառուցվածքային հնարավորությունները, սահմանային եւ մաքսային կարգավորումների հնարավոր լուծումները: Ի վերջո, Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթգծի վերականգնման հետ կապված փոխըմբռնում կա:

Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին