Կարևոր իրադարձություններ

Չենք բացառում Փաշինյան-Պուտին-Ալիև նոր եռակողմ հանդիպման կազմակերպումը․ Ռուդենկո

17 Մայիս, 2022 23:46
Չենք բացառում Փաշինյան-Պուտին-Ալիև նոր եռակողմ հանդիպման կազմակերպումը․ Ռուդենկո

Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն չի բացառել Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի ղեկավարների նոր եռակողմ հանդիպման կազմակերպումը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցերը քննարկելու նպատակով: Այս մասին Ռուդենկոն ասել է ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում:

«Մենք շարունակում ենք համակարգված աշխատանքը բոլոր մակարդակներում՝ 2020 թ. նոյեմբերի 9-ին, 2021 թ. հունվարի 11-ին և 2021 թ. նոյեմբերի 26-ին ամենաբարձր մակարդակով ձեռք բերված եռակողմ համաձայնագրերը իրագործելու ուղղությամբ: Առաջնորդները մշտական կապի մեջ են: Չենք բացառում դեմ առ դեմ հանդիպման կազմակերպումը անհրաժեշտության առաջացման դեպքում», - ասել է Անդրեյ Ռուդենկոն:

Նրա խոսքով՝ մայիսի 12-ին Դուշանբեում՝ ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակներում, Սերգեյ Լավրովը քննարկել է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերի ողջ շրջանակը Հայաստանի և Ադրբեջանի գործընկերների հետ։

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին