Կարևոր իրադարձություններ

Բյուրական գյուղի 37-ամյա բնակիչը փեթակներ է գողացել ու վաճառել (տեսանյութ)

17 Մայիս, 2022 22:57
Բյուրական գյուղի 37-ամյա բնակիչը փեթակներ է գողացել ու վաճառել (տեսանյութ)

Ոստիկանության Աշտարակի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Բյուրական գյուղի 37-ամյա մի բնակիչ վարչական տարածքում գողություններ է անում:

Օպերատիվ տվյալներն իրացնելով՝ մայիսի 13-ին քրեական հետախույզները կասկածվողին հայտնաբերեցին ու բերման ենթարկեցին ոստիկանության Աշտարակի բաժին:

37-ամյա տղամարդը տվել է խոստովանական բացատրություն:

Պարզվել է, որ նա 2020 թվականի գարնանը Բյուրական համայնքում մեղվի 4 փեթակ է գողացել և 75 հազար դրամով վաճառել Արագածոտնի մարզի Լուսակն գյուղի մի բնակչի:

Փեթակները գնած անձը հրավիրվել է բաժին ու ներկայացրել գողոնը:

Հանգամանքները քննությամբ պարզվում են: 

 

Լրահոս

Դիտել ավելին