Կարևոր իրադարձություններ

ԵՄ-ն թույլ չի տա, որ Ուկրաինայի ռազմական տեխնիկան սպառվի․ Բորել

17 Մայիս, 2022 21:30
ԵՄ-ն թույլ չի տա, որ Ուկրաինայի ռազմական տեխնիկան սպառվի․ Բորել

Եվրամիությունը թույլ չի տա, որ Ուկրաինան սպառի զենքը և ռազմական տեխնիկան՝ Դոնբասում ռազմական գործողությունների կրիտիկական պահին։ Այս մասին հայտնել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Այժմ հակամարտությունը կրիտիկական փուլում է, մենք չենք կարող թույլ տալ, որ Ուկրաինայի ռազմական տեխնիկան ու սպառազինությունը սպառվեն»,- ասել է նա։

Դիվանագիտության ղեկավարը հավելել է, որ ԵՄ երկրներն ունեն բավարար ռեսուրսներ՝ շարունակելու նույն ինտենսիվությամբ անխափան զենք մատակարարել Ուկրաինային։ 

 

 

Լրահոս

Դիտել ավելին