Կարևոր իրադարձություններ

«Արթիկ» ՔԿՀ-ում հանձնուքի կոնֆետների մեջ խոշոր չափի թմրանյութ է հայտնաբերվել․ ՔԾ (լուսանկարներ)

17 Մայիս, 2022 19:20
«Արթիկ» ՔԿՀ-ում հանձնուքի կոնֆետների մեջ խոշոր չափի թմրանյութ է հայտնաբերվել․ ՔԾ (լուսանկարներ)

Ապրիլի 14-ին՝ ժամը 16:35-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի ծառայողները, իրացնելով ստացված տեղեկությունները, խուզարկության են ենթարկել կալանավորված անձի անվամբ քաղաքացուհի Է. Մ.-ի կողմից բերված հանձնուքը: Այս մասին հայտնում են ՔԾ-ից։

Արդյունքում նկատել են, որ հանձնուքում եղած 5 կոնֆետների գործարանային փաթեթավորումը խախտված է, իսկ դրանցից երկուսի մեջ ակնհայտ երևում են կասկածելի զանգվածներ: 

Շարունակելով ստացված օպերատիվ տվյալների իրացումը՝ նույն օրը ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի և ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Արթիկի բաժնի ծառայողների կողմից զննության է ենթարկվել քաղաքացուհի Է. Մ.-ին հիմնարկ տեղափոխած ավտոմեքենան, որի արդյունքում հայտնաբերվել են պլաստմասսայե գլանակներ, կանաչավուն զանգվածով կաթոցիչ՝ պատերին առկա սևացած հետքերով, ինչպես նաև՝ առանց հետնամասերի երկու էլեկտրական ապակյա լամպ՝ պատերին մուգ դարչնագույն հետքերով:

Ըստ մայիսի 14-ին ստացված դատանյութագիտական փորձաքննության եզրակացության՝ պլաստմասսայե գլանակներից մեկի և լամպերի վրա առկա են եղել թմրանյութի հետքեր:

Փորձաքննության արդյունքում պարզվել է նաև, որ հանձնուքի կոնֆետներից երկուսում առկա են եղել խոշոր չափի՝ 0,189 քաշով թմրանյութ:

Փաստի առթիվ ՀՀ ԱՆ «Արթիկ» ՔԿՀ-ում հարուցվել է քրեական գործ:

 

Լրահոս

Դիտել ավելին