Կարևոր իրադարձություններ

Համոզված եմ, որ Հայաստանի և Ղազախստանի միջև հարաբերություններն ավելի կամրապնդվեն. Խաչատուրյանի ուղերձը Տոկաևին

17 Մայիս, 2022 18:00
Համոզված եմ, որ Հայաստանի և Ղազախստանի միջև հարաբերություններն ավելի կամրապնդվեն. Խաչատուրյանի ուղերձը Տոկաևին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին՝ ծննդյան տարեդարձի առթիվ:

Նախագահ Խաչատուրյանի ուղերձում մասնավորապես ասվում է.

«Համոզված եմ, որ ամուր բարեկամության, փոխըմբռնման և վստահության ավանդույթների վրա հիմնված Հայաստանի և Ղազախստանի միջև հարաբերություններն ավելի կամրապնդվեն՝ ի շահ մեր ժողովուրդների։

Հուսով եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ մենք կշարունակենք փոխշահավետ համագործակցության արդյունավետ զարգացումը ինչպես երկկողմ մակարդակով, այնպես էլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում»։

 

Լրահոս

Դիտել ավելին