Կարևոր իրադարձություններ

Երկրաշարժ է զգացվել Տավուշի մարզի մի քանի գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ

17 Մայիս, 2022 17:54
Երկրաշարժ է զգացվել Տավուշի մարզի մի քանի գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ

Սույն թվականի մայիսի 17-ին՝ տեղական ժամանակով ժամը 17:03-ին (Գրինվիչի ժամանակով մայիսի 17-ին, ժամը 13:03-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.93⁰ և արևելյան երկայնության 45.15⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան Խաշթառակ գյուղից 3 կմ արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 2.5 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ:

Երկրաշարժը զգացվել է Տավուշի մարզի Ազատամուտ, Դիտավան, Այգեհովիտ, Լուսաձոր, Խաշթառակ գյուղերում 2-3 բալ ուժգնությամբ:

 

Լրահոս

Դիտել ավելին