Կարևոր իրադարձություններ

ՍԴ-ի ու Նիդերլանդների դեսպանության միջև գործուն համագործակցությունը կշարունակի լրացվել նոր փոխշահավետ ծրագրերով. Դիլանյան

17 Մայիս, 2022 17:50
ՍԴ-ի ու Նիդերլանդների դեսպանության միջև  գործուն համագործակցությունը կշարունակի լրացվել նոր փոխշահավետ ծրագրերով. Դիլանյան
2022 թվականի մայիսի 16-ին Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսին, որին ուղեկցում էին նոր մեկնարկող «Խորհրդատվական աջակցություն Սահմանադրական դատարանի ինստիտուցիոնալ կարողությունների հզորացման ծրագրի» փորձագիտական թիմի անդամները:
 
Ողջունելով դեսպանին և փորձագիտական խմբի անդամներին՝ Արման Դիլանյանը կարևորել է նոր կարճաժամկետ խորհրդատվական ծրագրի մեկնարկը՝ համոզմունք հայտնելով, որ Սահմանադրական դատարանի ու Նիդերլանդների Թագավորության դեսպանության միջև գործուն համագործակցությունը կշարունակի լրացվել նոր փոխշահավետ ծրագրերով:
 
Իր հերթին դեսպան Նիկոլաս Սխերմերսն շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ նիդերլանդական կողմը մեծապես արժևորում է Սահմանադրական դատարանի հետ ընթացիկ արդյունավետ գործընկերությունը՝ միտված Հայաստանում իրավունքի գերակայության ու ժողովրդավարական արժեքների ամրապնդմանը:
 
Հանդիպման ընթացքում կարծիքներ են փոխանակվել հայ-նիդերլանդական իրավական կապերի հետագա ամրապնդման շուրջ:

 

Լրահոս

Դիտել ավելին