Կարևոր իրադարձություններ

Նախագահն ու ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանը մտքեր են փոխանակել հայ-ճապոնական փոխգործակցության խորացման շուրջ

17 Մայիս, 2022 14:48
Նախագահն ու ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանը  մտքեր են փոխանակել հայ-ճապոնական փոխգործակցության խորացման շուրջ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուսիմա Մասանորիին:

Դեսպան Ֆուկուսիմա Մասանորին շնորհավորել է Վահագն Խաչատուրյանին Հանրապետության նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք: Դեսպան Մասանորին նշել է, որ այս տարի լրանում է Ճապոնիայի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման հոբելյանական 30-ամյակը:

Այս համատեքստում զրուցակիցներն անդրադարձել են դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր ձևավորված միջպետական ամուր հարաբերություններին ու դրանց զարգացման հեռանկարներին, մտքեր փոխանակել հայ-ճապոնական երկկողմ օրակարգի և փոխգործակցության խորացման շուրջ:

 

Լրահոս

Դիտել ավելին