Կարևոր իրադարձություններ

Հա՛յ ոստիկան, քաղաքացին քո կողքին է. Վլադիմիր Վարդանյան

17 Մայիս, 2022 13:55
Հեղինակ՝ Վլադիմիր Վարդանյան
Հա՛յ ոստիկան, քաղաքացին քո կողքին է. Վլադիմիր Վարդանյան
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 
 
«Չեմ կարող չանդրադառնալ այս օրերին հիմնական մանիպուլյատիվ էժանագին շահարկումների օբյեկտ դարձած մեր Ոստիկաններին, որոնք անցնելով պատերազմի թոհուբոհով, այսօր օր ու գիշեր անում են հնարավորն ու անհնարինը երկրում հասարակական կարգն ու անվտանգությունը պահպանելու համար։
 
Մեր Ոստիկանները օրվա ցանկացած ժամին, տարվա բոլոր եղանակներին, Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր հատվածում հավուր պատշաճի իրականացնում են իրենց օրինական պարտականությունները՝ չակնկալելով ոչինչ, բացի իրենց համազգեստի ու կատարած գործառույթների նկատմամբ հարգանքից։
 
Ոստիկանությունը չի կարող և չպետք է լավամարդ կամ վատամարդ լինել։ Ոստիկանությունը կատարում է օրենքով սահմանված պարտականությունները՝ ծառայելով Հայաստանի Հանրապետությանը, և մենք՝ յուրաքանչյուրս, և բոլորս պարտավոր ենք նեցուկ կանգնել նրանց, որոնց շնորհիվ ապահովվում է մեր հասարակական անդորրը, և յուրաքանչյուրս պարտավոր է պահանջել ոստիկաններից պատշաճ կատարել իրենց պարտականությունները` հարգելով Սահմանադրությունը, օրենքը և ժողովրդավարական արժեքները։
 
Հա՛յ ոստիկան, քաղաքացին քո կողքին է»։
 
 
 

 

Լրահոս

Դիտել ավելին