Կարևոր իրադարձություններ

Բերման է ենթարկվել 414 անձ. Ոստիկանություն

17 Մայիս, 2022 13:39
Բերման է ենթարկվել 414 անձ. Ոստիկանություն

Ինչպես Shabat.am-ին հայտնեցին Ոստիկանության լրատվության վարչությունից, այս պահի դրությամբ Երևանի տարբեր հատվածներից ոստիկանության բաժիններ է բերման ենթարկվել «Դիմադրություն» շարժման ակցիաների մասնակից 414 անձ: 

Քաղաքացիները բերման են ենթարկվել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով  նախատեսված արարքի համար. այն է`ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը:

Հիշեցնենք, որ վաղ առավոտից սկսվել էին անհնազանդության բողոքի ակցիաները: Բերման էին ենթարկվել Լևոն Քոչարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Արմեն Աշոտյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին