Կարևոր իրադարձություններ

Քննիչ հանձնաժողովների վերաբերյալ նախագծում անհրաժեշտ է հստակեցնել հիմնավորումն ու անցումային դրույթները․ Գրիգոր Մինասյան

17 Մայիս, 2022 12:45
Քննիչ հանձնաժողովների վերաբերյալ նախագծում անհրաժեշտ է հստակեցնել հիմնավորումն ու անցումային դրույթները․ Գրիգոր Մինասյան

Այսօր Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում էր պատգամավոր Սերգեյ Բագրատյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ սահմանադրական օրենքի նախագիծը, որով առաջարկվում է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված Քննիչ հանձնաժողովի լիազորությունների ժամկետը սահմանել մեկ տարի, ինչպես նաև նախատեսել ևս մեկ տարի երկարաձգելու հնարավորություն: Հարակից զեկուցողներն են՝ պատգամավոր Արփի Դավոյանը, իսկ Կառավարության ներկայացուցիչն է՝  Արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանը։

Գրիգոր Մինասյանն իր խոսքում առաջարկեց նախագծում հստակեցնել հիմնավորումը, ինչպես նաև անցումային դրույթները։

Մանրամասները՝ տեսանյութում 

 

 

Լրահոս

Դիտել ավելին