Կարևոր իրադարձություններ

Եվրամիության ԱԳ նախարարները չեն կարողացել համաձայնության գալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի շուրջ. Բորել

17 Մայիս, 2022 11:55
Եվրամիության ԱԳ նախարարները չեն կարողացել համաձայնության գալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի շուրջ. Բորել

«Եվրամիության արտաքին գործերի նախարարները երկուշաբթի օրը չկարողացան ընդհանուր դիրքորոշման հասնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի վերաբերյալ»,- այս մասին ասել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Խոսեպ Բորելը։

«Մենք չկարողացանք համաձայնության գալ վեցերորդ փաթեթի շուրջ, այս հարցը կվերադարձվի ԵՄ երկրների մշտական ​​ներկայացուցիչներին, նրանք կշարունակեն քննարկումը»,- ասել է նա Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում։

Բորելը բացատրել է, որ խնդիրը, ինչպես նախկինում, «նավթի էմբարգոյի շուրջ անհամաձայնությունն էր»։

Ավելի վաղ մշտական ​​ներկայացուցիչներն արդեն փորձել են համաձայնեցնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների փաթեթը, որից հետո հարցը փոխանցվել է արտգործնախարարությունների ղեկավարներին։

 

Լրահոս

Դիտել ավելին